Հայկական համալսարաններում ՏՏ ոլորտի կրթության որակը չի՞ համապատասխանում ժամանակակից պահանջներին

PanARMENIAN.Net - Աղվերանում ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների «առանց փոխկապների» համաժողովի շրջանակներում կրթության հարցերի քննարկման ժամանակ, համդիպման մասնակիցները արծարծեցին ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման հարցը հայկական համալսարաններում: Մասնավորապես, նշվել է, որ բուհերում ՏՏ ժամանակակից շուկայում պահանջարկ ունեցող գիտելիքներ չեն մատուցվում: Այս առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը նշել է, որ իրենց հարգող ցանկացած համալսարան այս հարցում կոնսերվատիվ կրթության քաղաքականություն է վարում: Այն է, ինչպես նա պարզաբանեց, համալսարաններում պետք է դասավանդվեն որոշակի մասնագիտությունների հիմունքները, այսինքն հիմքը կառուցեն եւ ուսանողների համար ինքնակրթության համար հող նախապատրաստեն:



Հետագայում համաժողովի մասնակիցները նշեցին, որ բուհ-երը չպետք է ուշադրությունը կենտրոնացնեն նեղ մասնագիտությունների վրա: Այս հարցում ակտիվություն պետք է դրսեւորի բիզնես-միջավայրը, անցկացնելով որակավորման բարձրացման դասընթացներ, համագործակցություն հաստատելով բուհերի հետ լրացուցիչ առարկաների դասավանդման գծում եւ այլն:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---