ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները նամակ են հղել Բարաք Օբամային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների առաջնորդները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ նախագահին կոչ է արվում, որ նա ստիպի Թուրքիային կատարել միջազգային հանրությանը տված խոստումը` վերացնել Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), նրանք նաեւ կոչ են արել ԱՄՆ նախագահին հստակ եւ աներկիմաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայ համայնքի առաջնորդները հիշեցրել են ԱՄՆ նախագահին հանգուցյալ սենատոր Էդվարդ Քեննեդիի այն խոսքերը, որ «իմանալու համար, թե ինչ անել ապագայում, պետք է հասկանալ եւ հիշել անցյալը»:



Նամակը ստորագրել են ԱՄՆ չորս հայկական կազմակերպություններ` Համահայկական բարեգործական միությունը, Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան եւ Արեւելայն թեմերը եւ ԱՀՀ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---