Երեւանի ու Մոսկվայի քաղաքապետները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է իր մոսկովյան գործընկերոջ`Յուրի Լուժկովի հետ: Այդ մասին հաղորդում է ք.Երեւանի քաղաքապետարանի` հասարակայնության հետ կապերի գխով բաժինը:



Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշել է, որ իր խնդիրը երկու քաղաքների միջեւ համագործակցության ասպարեզում ձեռք բերածը պահպանելն ու նոր, որոշակի ծրագրեր կյանքի կոչելն է: Ըստ Երեւանի քաղաքապետի` վերջին տարիներին, հիրավի, շատ բան է արվել, սակայն առկա է զգալի ներուժ եւ լայն ասպարեզ` ամենատարբեր բնագավառներում նոր ծրագրեր մշակելու եւ դրանք իրագործելու առումով:



Հանդիպման արդյունքների հուշագիրն ստորագրելուց հետո Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը վստահություն է հայտնել, որ Երեւանի գործընկերոջ հետ իր բանակցություններն էլ ավելի կնպաստեն երկու մայրաքաղաքների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:



Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետները շարունակելու են երկու մայրաքաղաքների միջեւ սերտ բարեկամությունը եւ այն ամրապնդելու են համագործակցության նոր ծրագրերով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---