Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա25 սեպտեմբերի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Միկաել Սպինդելլեգերը, ով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների հետ: «Կովկասում մեզ նոր համաձայնագիր է հարկավոր», - հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը` հորդորելով իր գործընկերներին լինել իրատես: Ավստրիացի նախարարի խոսքերով` Կովկասի կոնֆլիկտները խնդիր են հանդիսանում, մասնավորապես ԵՄ-ի համար: «Այսօր ԵՄ-ն հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանում` նշանակալի ներդրում ունենալով ողջ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման գործում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է իրատես մնանք. քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այդ իսկ պատճառով զգացվում է այս տարածաշրջանում Եվրոպայի մասնակցության կարիքը: Եվրոպան չպետք է եւ չի շրջվի իր մերձավոր հարեւաններից», - ասաց Միկաել Սպինդելլեգերը: Այս մասին հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |