«Երկիր» միություն. Վրաստանի ՆԳՆ ղեկավարի հայտարարությունը չքողարկված ցինիզմ է28 սեպտեմբերի 2009 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Երկիր» միությունը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած հայտարարությունը: Վրացական լրատվամիջոցներիփոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետեւյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին եւ ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ մարդիկ, քանի որ նրանց ընտանիքի անդամները կալանավորված են: Հուսով եմ, որ երկրամասում հանցագործությունների թիվը է'լ ավելի կնվազի»: Միության հայտարարության մեջ ասվում է, որ ջավախքահայ քաղաքականակտիվիստ Վահագն Չախալյանի խայտառակ օրինախատումներով ուղեկցվող դատավարության, նրա բարեկամների եւ համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` Մերաբիշվիլու կողմից նման հայտարություն հնչեցման փաստը կարելի է գնահատել որպես ցինիզմ: Այս հայտարարությամբվրացական իշխանությունները եւսմեկանգամվերահաստատում են հայ քաղաքական ակտիվիստներին շինծու մեղադրանքներ առաջադրելու եւ վախի մթնոլորտ սերմանելու միջոցով երկրի հայ փոքրամասնության արդար պահանջատիրության ,չեզոքացմանե քաղաքականությունը շարունակելու իրենց վճռականությունը: «Վրացահայության խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արված հայտարարության, միջազգային կառույցների կողմից Վահագն Չախալյանի դատավարության եւ էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող կացության նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրության պայմաններում` վրացական իշխանությունների կողմից իրականացվող ,ոստիկանական հալածանքներիե քաղաքականությունն այլեւս սպառել է իրեն: «Երկիր» միությունը կոչէանումվրացական իշխանություններին դադարեցնել հետապնդումները, ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ քայլեր ձեռնարկել` ուղղված կառուցողական երկխոսություն ծավալելու միջոցով հայ փոքրամասնության առջեւ ծառացած լեզվակրթական, կրոնական եւ մշակությաին խնդիրների լուծմանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |