Էրդողանը հաստատել է Արձանագրությունների ստորագրման ամսաթիվը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավուդօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ըստ Էրդողանի, ստորագրումից հետո Արձանագրությունները կներկայացվեն երկու երկրների խորհդարանների վավերացմանը, հաղորդում է AFP-ն:



Արձանագրություններով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ եւ բացել հայ-թուրքական սահմանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---