ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների28 սեպտեմբերի 2009 - 23:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պետքարտուղարի խոսքերով, ԱՄՆ-ն ճիգեր կգործադրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման համար, որոնք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետում: «Մենք կշարունակենք աշխատել ՀՀ ԱԳ նախարարի եւ իհարկե նախագահի ու երկրի կառավարության հետ: Եւ մենք, իհարկե, սատարում ենք Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը: Մենք բարեկամներ եւ գործընկերներ ենք եւ պետք է նաեւ ընթանանք տնտեսական բարգավաճման ուղով», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքերով, դա փոխադարձ համագործակցություն է եւ այն կշարունակվի ու կխորանա այնքանով, որքանով Հայաստանը մեծ նվիրվածություն ցուցաբերի ժողովրդավարությանը Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հիլարի Քլինթոնին բովանդակալից զրույցի համար, որտեղ շոշափվել է հարցերի լայն շրջանակ` սկսած հայ-ամերիկյան հարաբերություններից մինչեւ տարածաշրջանային խնդիրները` շեշտ դնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |