Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Հայաստանն ու Թուրքիան նոր էջ են բացել իրենց հարաբերություններում12 հոկտեմբերի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Թուրքիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երեկ Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված երկու արձանագրությունները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, նաեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։ «Հայաստանն ու Թուրքիան երեկ իրենց հարաբերություններում նոր էջ բացեցին։ Ես ողջունում եմ այս համարձակ քայլը, այն արժանի է մեր հարգանքին ու ճանաչմանը։ Այս պայմանավորվածությունները կոնկրետ հեռանկար են առաջարկում փոխըմբռնման եւ վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների համար։ Որդեգրված մերձեցման կուրսը նաեւ կարեւոր ավանդ է ողջ կովկասյան տարածաշրջանում առավել անվտանգության, կայունության եւ համագործակցության համար։ Այժմ արդեն խնդիրը արձանագրությունները շուտափույթ վավերացնելն է եւ դրանց կյանք հաղորդելը։ Մենք քաջալերում ենք բոլոր քաղաքական ուժերին Թուրքիայում եւ Հայաստանում՝ առկա դինամիկան վճռականորեն օգտագործելու հանուն հարաբերությունների կարգավորման»,-ասել է նա։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրել են Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |