Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Հայ-թուրքական արձանագրությունները հոկտեմբերի 21-ին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Հայ-թուրքական արձանագրությունները հոկտեմբերի 21-ին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը` հավելելով, որ կառավարությունը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացնի հաջորդ շաբաթ: Հոկտեմբերի 21-ին խորհրդարանում ելույթ կունենա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն, որը մանրամասն կծանոթացնի խորհրդարանականներին արձանագրությունների բովանդակության հետ:



Միեւնույն ժամանակ Ջ.Չիչեկը նշել է Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները: «Դրանք ուղղակի ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ չեն: Թուրքիայի համար Ադրբեջանի հետ բարեկամությունից առավել կարեւոր բան չկա»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---