Թուրքիայի քաղաքական որոշման դեպքում սահմանը կարող է բացվել 2010 թ-ի սկզբին

PanARMENIAN.Net - «Թուրքիայի բարձրաստիճան անձանց վերջին հայտարարությունները, մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունը այն մասին, որ Թուրքիայի խորհրդարանը անկախ մարմին է եւ հենց այն պետք է որոշի Արձանագրությունների վարեցման ճակատագիրը` Հայաստանին հասցեագրված շանտաժի տարրեր է պարունակում», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



Նրա խոսքերով, Թուրքիայի խորհրդարանը կարող է դառնալ լավ հանգրվան Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման եւ նախապայմանների առաջքաշելու համար: Եթե Թուրքիան մտադիր է ձգձգել վավերացման գործընթացը, ապա կարող է օգտագործել խորհրդարանը, հիմնավորելով, որ խորհրդարանը անկախ մարմին է եւ կառավարությունը չի կարող ազդել նրա վրա, եւ այդպիսով չեզոքացնել միջազգային ճնշումը:



Մելքոնյանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն, Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման նախօրեին, նշել է, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները, մինչեւ չլուծվի ղարաբաղյան հարցը:



Պատասխանելով լրագրողների հարցին, արդյո՞ք կբացի Թուրքիան սահմանը, նա ասել է, որ դա կախված է շատ գործոններից, այդ թվում նաեւ միջազգային հետեւողական ճնշումից: «Եթե Թուրքիայի ղեկավարությունը կընդունի քաղաքական որոշում Արձանագրությունների վավերացման մասին, ապա 2010 թ-ի սկզբին սահմանը կբացվի: Իսկ եթե ոչ, ապա այդ գործընթացը կարող է ձգձգվել մինչեւ մյուս տարվա կեսը: Սահմանը կարող է բացվի միայն միջազգային հետեւողական ճնշման հետեւանքով, որի գագաթնակետը կլինի ապրիլի 24-ը», - ասել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---