ՀՀ ղեկավարի այցը Թուրքիա նշանավորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլի ավարտը15 հոկտեմբերի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի այցը Թուրքիա ավարտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլը: Առաջին փուլը նշանավորվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրմամբ: Երկրորդ փուլում արդեն սպասվում է Արձանագրությունների վավերացումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Երկրորդ փուլը նույնքան դժվար է լինելու, որքան եւ առաջինը: Բայց թե որքան կտեւի այն, դժվար է ասել»,- ընդգծել է թուրքագետը` ավելացնելով, որ հայկական դիվանագիտությունը պետք է շատ զգոն լինի այդ փուլում:Խոսելով Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման մասին` Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան այդ քայլին գնաց` ելնելով մի քանի հանգամանքներից: «Առաջինը` Անկարան ցանկանում է դադարեցնել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջխաղացումը: Երկրորդը` Եվրամիության անդամ դառնալու` Թուրքիայի ռազմավարական ձգտումը: Հայաստանի հետ փակ սահմանի պայմաններում Անկարային չի հաջողվի դառնալ ԵՄ անդամ: Եւ երրորդը` Թուրքիան փորձում է նոր կերպարով ներկայացնել իրեն տարածաշրջանում` դառնալով էներգոռեսուրսների փոխադրման կարեւոր կենտրոն»,- ընդգծել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |