Հայ անվանի աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի պատվին Երեւանի կենտրոնում հուշարձան է կանգնեցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Երեւանի կենտրոնում կանգնեցվել է հայ անվանի բանաստեղծ եւ աշուղ Սայաթ Նովայի կիսանդրին:



«Մենք պետք է հիշենք մեր հանճարեղ եւ տաղանդավոր աշուղներին: Նրանք հարստացրել են մեր մշակութային ժառանգությունը, որը հիմք է հանդիսացել հետագա զարգացման համար», - հայտարարեց հայկական ծագում ունեցող ֆրանսիացի քանդակագործ Թորոս Ռասքելենյանը, ով պարգեւատրվել է Ֆրանսիայի Հանրապետության լեգիոնի պատվավոր շքանշանով եւ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով:



Թորոս Ռասքելենյան դեռ այս տարվա ապրիլին էր պատրաստակամություն հայտնել Երեւանին նվիրել Սայաթ - Նովայի հուշարձանը, ինչպես հայտնում է քանդակագործը` հուշարձանը նվիրվում է իր մոր հիշատակին:



Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին գտնվում նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:



«Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի Երեւանում հայտնվեն որքան հնարավոր է շատ նման հրաշալի քանդակներ», - հայտարարեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:



Սայաթ - Նովան Հարություն Սայադյանի կեղծանունն է (1712-1795): Հայ բանաստեղծ, երաժիշտ, աշուղ, սիրային քնարերգության վարպետ ծնվել է Ալեպպոյից Թֆիլիսում հաստատված աղքատ ընտանիքում: Տասնիննամյա պատանի լինելով` նա մեկնել է ճամփորդելու 7 տարի: Թե ինչ երկրներում է եղել Հարութին Սայադյանը, շարունակում է գաղտնիք մնալ: Նա Թիֆլիս վերադարձավ Սայաթ-Նովա ծածկանունով, ինչը հինիդիից թարգմանած, ըստ Հովհաննես Թումանյանի, նշանակում է «երգասացության արքա» կամ «երաժշտության տիրակալ»: Զարմանահրաշ աշուղի մասին լուրը նույն վայրկյանին սփռվում է քաղաքով մեկ եւ հասնում վրաց արքային: Լսելով Սայաթ-Նովայի երգը` արքա Իրակլի II շռայլորեն պարգեւատրեց նրան եւ դարձրեց իր պալատական աշուղը: Ավելի քան 10 տարի Սայաթ -Նովան ապրեց արքունիքում` ծառայելով որպես պալատական նվագախմբի ղեկավար, եւ ի վերջո դարձավ պալատականների զոհը. արքան կարգադրեց նրան կտրել մազերը եւ դառնալ հոգեւորական: Սայաթ-Նովան ձեռնադրվեց Ստեփանոս անունով, ընդունեց վարդապետի սանը, դարձավ վրացական սահմանի մոտ գտնվող Հաղպատի վանքի եղբայրության անդամը եւ այնտեղ մնաց մինչեւ պատերազմը կատաղի ներքինի Ագա-Մոհամմեդ խանի դեմ, որը Ղաջարների թուրքական դինաստիայից էր եւ տիրացել էր պարսկական գահին: 1795թ. Թիֆլիսը գրավվեց Ագա-Մոհամմեդ խանի կողմից, եւ 83-ամյա հոգեւորական Սայաթ-Նովան հայտնաբերվեց ու սպանվեց Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցում: Սայաթ-Նովային թաղեցին նրա մահվան վայրում` Սուրբ Գեւորգ եկեղեցու հյուսիսային պատի տակ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---