Եթե Բաքուն կփորձի խանգարել հայ-թուրքական մերձեցմանը, ապա կարող է լուրջ բարկացնել Թուրքիային19 հոկտեմբերի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Փորձելով խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունները` Ադրբեջանը բարկացնում է Թուրքիային: Այդ մասին խոսվում է փորձագետ Չարլզ Թաննոքի New Europe թերթի հոդվածում: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` New Eruope թերթում հրապարակած իր հոդվածում փորձագետ Չարլզ Թաննոքն ասել է, որ դիվանագիտությունը կարող է հիմարացնել աշխարհին կամ փոխել Կովկասը:Փորձագետները հուսով են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է ստիպել Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ բանակցություններում ավելի նշանակալի առաջարկներ անել: Ադրբեջանի իշխանություններն այժմ գիտեն, որ Ղարաբաղի շուրջ իրենց կողմից արված ցանկացած զիջում նույնպես ազդարարելու է Թուրքիայի առնչությամբ Հայաստանի դիվանագիտության հաղթանակը. բացել սահմանը - ամրապնդել Հայաստանի անկախությունը: Թուրքիա-Հայաստան մերձեցման վերաբերյալ աղմուկ բարձրացնելով` Ադրբեջանը կբարկացնի իր արեւմտյան գործընկերոջը` Թուրքիային, որի հավանությունը կենսական նշանակություն է ունենալու, քանի որ Ադրբեջանը ինքն էլ է ակնկալում առավել լայն ինտեգրացիա Եվրաատլանտյան անվտանգության եւ տնտեսական կառույցներին,-գրում է նա եւ հավելում, որ Հայաստանն, վերջին հաշվարկով, պայմանագրից նույնքան ձեռքբերում կունենա, որքան որ Թուրքիան: «Թուրքիան դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու, նախքան կկարողանա համոզել ԵՄ-ին միանալու իր պատրաստ լինելուն»,- եզրափակել է Թաննոքըը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |