Թուրքիան, Ռուսաստանը եւ Իտալիան սատարում են Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծի իրականացմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան, Ռուսաստանը եւ Իտալիան Միլանում համաձայնագիր են կնքել Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման վերաբերյալ: Այս նախագծի իրագործումը թույլ կտա զգալիորեն կրճատել թուրքական նեղուցների ծանրաբեռնվածությունը եւ ապահովել այլընտրանքային ուղիներ Ռուսաստանի ու Ղազախստանի նավթի համար:



Արարողության ժամանակ իտալական ENI եւ թուրքական Calik Holding եւ ռուսական «Տրանսնավթ» եւ «Ռոսնավթ» ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որտեղ նշված են ռուսական ընկերությունների մասնակցության պայմանները:



Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ ամեն տարի թուրքական նեղուցներով տեղափոխվում է շուրջ 160 մլն տոննա նավթ` ընդգծելով, որ Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցումը թույլ կտա կրճատել այդ ծավալները 50 մլն տոննայով:



Սամսուն-Ջեյհան նավթամուղի իրագործումը, որի երկարությունը 500 կմ է, կողմերից շուրջ 1,5 մլրդ դոլար է պահանջում: Սկզբնական փուլում նախագիծը կապահովի օրեկան միլիոն բարել նավթի առաքում Սամսունից մինչեւ Ջեյհան:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---