Հայաստանի Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն 80 տարեկան է24 հոկտեմբերի 2009 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի Ժողովրդական արտիստ, հայտնի հայ դերասան Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակ֊ցությամբ: Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզված եմ, դեռ ուսումնասիրություններ են գրվելու` իմաստավորելու եւ գնահատելու այն մեծ դերը, որ Դուք ունեցել եք հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:Ուղերձում նաեւ ասվում է. «Ձեր ստեղծած կերպարներով Հայաստանում եւ Սփյուռքում մի քանի սերունդ է ոգեշնչվել, տոգորվել հայրենասիրության, բարու եւ գեղեցիկի իդեալներով: Գործի նվիրյալի Ձեր ստեղծագործական թռիչքները, հայ մարդու Ձեր քաղաքացիական վարքը օրինակելի են եւ կյանքի դաս են նոր սերնդի մտավորականների համար: Հայ թատրոնի եւ կինոյի վաստակաշատ ու պատկառելի նահապետին մաղթում եմ քաջառողջություն, երկար կյանք եւ իր տաղանդի երկրպա֊գուներին ճշմարիտ արվեստի վայելքը պարգեւելու նորանոր առիթներ»: Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանում: 1954թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1954-1990թթ. եղել է Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը: Եղել է ԽՍՀՄ պատգամավոր, Հայաստանի նախագահի թեկնածու: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |