Վիեննայի քաղաքապետարանը «Վիեննան ողջունում է Երեւանին» փառատոնի շրջանակներում կնվիրի Երեւանին դասական երաժշտության հինգ համերգ26 հոկտեմբերի 2009 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հինգ համերգները, որոնք ընդգրկված են «Վիեննան ողջունում է Երեւանին» փառատոնի ծրագրում հայտնի ավստրիացի եւ հայ երաժիշտների մասնակցությամբ կանցնեն Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը` հոկտեմբերի 27 նոյեմբերի 1-ը:«Ուղիղ երկու տարի առաջ եւ մասնակցում էի հայտնի ավստրիացի երաժիշտ Աննա Մարիա Պամերի համերգներից մեկին: Նրա կատարումը ոգեւորեց ինձ, եւ ես ցանկացա կազմակերպել հայ-ավստրիական երաժշտական փառատոն», - հաղորդել է փառատոնի գլխավոր տնօրեն, կոմպոզիտոր եւ երաժիշտ Ժան Սարգիսյանը: «Ավստրիայում մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում տվյալ ծրագրին եւ ես վստահ եմ, որ փառատոնը ավանդական կդառնա», - ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավարներից մեկը` գերմանացի դաշնակահար Գոթլիլբ Վալիշը: Տիգրան Մանսուրյանը, որի ռոմանսները փառատոնի եզրափակիչ համերգում կկատարի ավստրիացի երգչուհի Աննա Մարիա Պամերը, նշել է. «Վիեննան` դրախտ է երաժշտության աշխարհում: Կարելի է ճանաչված լինել երաժշտության աշխարհում, սակայն եթե Վիեննան ձեզ չի ճանաչել` դա վատ է եւ հակառակը...»: Փառատոնի շրջանակներում բացառապես կհնչեն հայ եւ ավստրիացի դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների` Ռայներ Բիշոֆի, Սեբաստիան Թեմեսլի, Բալդուին Սուլցերի, Տիգրան Մանսուրյանի եւ Ժան Սարգիսյանի սետեղծագործությունները: Փառատոնին հրավիրված են կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, ժան Սարգիսյանը, Բոլդուին Սուլցերը: Հայ-ավստրիական «Վիեննան ողջունում է Երեւանին» երաժշտական փառատոնը կանցկացվի Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ՀՀ–ն և ԵՄ–ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար Շարժման մասնակիցները հավաքվել էին կառավարության մոտ․ Նիստը հետաձգվել է Փաշինյանը լինելու է Ազգային ժողովում, հանդես է գալու եզրափակիչ ելույթով |