Խաղաղ կարգավորման բանակցությունները արհեստավարժների ճակատագիրն է 3 նոյեմբերի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին «Իզվեստիա» թերթի մեդիա կենտրոնը International Alert -ի նախաձեռնությամբ կլոր սեղան էր կազմակերպել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. խաղաղության համար պայմանների ստեղծում. Ռուսաստանի դերը» թեմայով: Բանավեճին, որ սուր բնույթ էր կրում, մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի փորձագետներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ընթացող բանավեճն արտահայտում էր ոչ միայն ողջ Հարավային Կովկասի համար հակամարտության կարգավորման կարեւորությունը, այլեւ շեշտում էր դրա լուծման ժամանակակից ընկալմամբ առավել «ցավոտ» տեղերը: Այդ մասին գրում է International Alert -ի առաջնակարգ փորձագետ Դմիտրի Բրունոն «Խաղաղ նախաձեռնություններ» հոդվածում, որն ուղարկվել էր PanARMENIAN.Net «Պետք չէ գերագնահատելքաղաքացիական հասարակության դերը հակամարտության կարգավորման գործընթացում: Այն (քաղաքացիական հասարակությունը) ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին, այսինքն`ամբողջությամբ չի հասկանում բանակցային գործընթացի մանրամասները: Իսկ հենց այդ նրբություններն էլ դիվանագետների համար հիմնական փորձաքարերն են, որոնցով պատրաստում են փաստաթղթերի ստորագրումը: Այլ խոսքով, խաղաղ կարգավորման բանակցությունները արհեստավարժների ճակատագիրն է: Չէ՞ որ հենց նրանք են կրում ընդունված որոշումների համար պատասխանատվությունը, այլ ոչ թե ինչ-որ վերացական հասարակություն: Քաղաքացիական հասարակության մասնակցության մասին խոսելիս պետք է հիշել հակամարտության բոլոր կողմերի մասին: Միայն հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչների բանակցությունները չի կարելի ընկալել որպես լիարժեք: Սա եւս իր արտացոլումը գտավ ելույթներում: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանը բացահայտ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը զարգանում է անկախ ամեն ինչից: Իսկ այնտեղ ապրող մարդկանց կարծիքը հաշվի չառնելը կամ հերքելն անհեթեթություն է: Հենց այս բանում էլ կարող է դրսեւորվել քաղաքացիական նախաձեռնության խաղաղասիրական գործունեության սկիզբը», - ասվում էր հոդվածում: Բրունոն գտնում է, որ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն էր միավորել բոլոր մասնակիցներին: «Միայն թե որտեղ էին արեւմտյան բոլոր ՀԿ-ները, երբ Լեռնային Ղարաբաղում ընթանում էին արյունոտ մարտերը: ՌԴ դեսպան, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` որպես խաղաղասիրական գործընթացի անմիջական մասնակից, լսարանին բացատրեց, որ հենց Ռուսաստանին է հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները, եւ որ հետագա գործողությունները պետք է ուղղվեն այն բանին, որպեսզի հակամարտությունը չվերսկսվի: Հակասությունների ստեղծված հանգույցը միանգամից չի լուծվի: Դրա համար տարբեր պատճառներ կան: Աշխարհագրորեն Ղարաբաղը տեղակայված է այնպիսի տարածքում, որտեղ բախվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը: Այս պայմաններում ակտիվորեն են իրենց դրսեւորում տարբեր ՀԿ-ներ, որոնք շատ են Հարավային Կովկասի տարածքում եւ առաջարկում են հակամարտության կարգավորման իրենց սցենարները: Հակամարտության հետ այս կամ այն կերպ կապված երկրների շահագրգռվածությունը բացահայտ է: Բայց թե ինչու են խաղաղասիրական գործընթացին կցվել բրիտանական հասարակական կազմակերպությունները, պարզ չէ: Հավանաբար, նման իրավիճակներում որոշումներ կայացնելու նրանց փորձը անգնահատելի է, օրինակ` շոտլանդական եւ իռլանդական անջատողականների հետ կապված: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհներ պետք է որոնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի լուրջ փորձագետները, այլ ոչ Բրիտանիայի կամ Բուլղարիայի: Այժմ արեւմտյան հասարակական կազմակերպությունները փորձում են Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթի հերոսներ Հենզելի եւ Գրետելի պես «խաղաղասիրական նախաձեռնության» հացի փշրանքներ շաղ տալ, որոնց հետքերով Կովկաս կգան ՆԱՏՕ-ի «խաղաղասերները», որոնք իրենց դրսեւորել են Բալկաններում: Իսկ նրանց հետաքրքրում է ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվող խաղաղությունը, այլ Իրանի սահմանին պլացդարմի յուրացումը»,- ընդգծվում է հոդվածում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |