Յալթայում կտեղադրվի հուշատախտակ «Արմենիա» շոգենավի կործանման հիշատակին 6 նոյեմբերի 2009 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ն, ժամը12:00 Յալթայի Նոր նահատակների եւ Ռուսաստանի խոստովանահայրերի եկեղեցում տեղի կունենա հուշատախտակի հանդիսավոր տեղադրում ծովային մեծ ողբերգության ի հիշատակ «Արմենիա» սանիտարական շոգենավի կործանման, հաղորդում է «Նովոստի Կիրմա»: «Պատերազմի երեխաներ» հասարակական կազմակերպությունը դիմել է Յալթայի պետխորհրդի քարտուղար Ալեքսեյ Բոյարչուկին ափին տեղադրել հուշատախտակ «Արմենիա» շոգենավի կործանման հիշատակին, որտեղ զոհվեցին զինվորներ եւ խաղաղ բնակիչներ: 1941 թ-ի նոյեմբերի 7-ի առավոտյան Սեւ ծովյան «Արմենիա» խոշորագույն նավը դուրս եկավ Յալթայի նավահանգստից իր վերջին ուղեւորությանը, եւ ափից ոչ հեռու խորտակվեց ֆաշիստական կործանիչի հարվածի արդյունքում: Սանիտարական նավը էվակուացրել է հազարավոր վիրավոր մարտիկների, Սեւ ծովյան նավատորմի հոսպիտալի աշխատակիցներին եւ քաղաքի բնակիչներին: Զոհվեցին գրեթե բոլորը. 96 մարդ անձնակազմից, ավելի քան 5500 վիրավոր զինվոր եւ Սեւաստոպոլի, Բալակլավայի, Յալթայի բնակիչներ: Փրկել հաջողվեց միայն ութ հոգու: «Արմենիա» շոգենավի աղետը զոհերի քանակով ամենախոշորներից է համաշխարհային պատմության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |