Վերջին տարում Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն բարձրացել է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի գործունեության շնորհիվ աշխարհի բոլոր երկրները, Ադրբեջանից բացի, դրական են արտահայտվում երկրի արտաքին քաղաքականության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, վերջին տարում Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն բարձրացել է: Այդ մասին է վկայում այն, որ Հայաստանը որպես միջնորդ է հանդես գալիս ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում: «Արդեն բանակցություններ են ընթանում Վերին Լարս անցակետով Վրաստանի ու ՌԴ միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման շուրջ, եւ Հայաստանը կարեւոր դեր է կատարում այդ հարցում»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Երեւանը կարող է միջնորդ դառնալ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում:



Բացի այդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խորացրել է համագործակցությունն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: «Վերջին տարում Հայաստան են այցելել 8 երկրների նախագահներ»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ դա դրական է մեր երկրի արտաքին քաղաքականության համար:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---