ԱՊՀ իրավական շուկայի առաջնորդներն ստեղծում են CIS Leading Counsel Network 6 նոյեմբերի 2009 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների տնտեսական տարածաշրջանի ինը իրավաբանական առաջատար ֆիրմաներ հայտարարում են CIS Leading Counsel Network (LCN) նոր արհեստավարժ ցանցի ստեղծման մասին, որը մեծացնելու է այդ արագ զարգացող տարածաշրջանում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները եւ մասնակից ֆիրմաներին թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել իրենց հաճախորդների հետ աշխատանքը` նրանց ազգային իրավասություններից դուրս: Այդ մասին ասվում է PanARMENIAN. NET-ին ուղարկված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ: CIS Leading Counsel Network-ը միավորում է ինը իրավաբանական ֆիրմաների` Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINNA LLP), Բելառուսից, Ղազախստանից (Aequitas), Ղըրղզստանից (Kalikova &Associates), Մոլդովայից (Turcan & Turcan), Ռուսաստանից, Թուրքմենստանից եւ Ուկրաինայից (RULG-Ukrainian Legal Group): «Ցանցը ղեկավարում է նախագահը, որն ընտրվում է մասնակից ֆիրմաների ղեկավարների կազմից հերթականությամբ, եւ իր նպատակն է համարում միջազգային մասնագիտական ստանդարտներին մասնակից ֆիրմաների փորձը նրանց շուկաներին համապատասխանեցնելը, որոնք գրավում են միջազգային ներդրումային միությունների ուշադրությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: Մեկ հովանու տակ միավորվելը այս զարգացող տարածաշրջանի համատեղ գործող աշխատանքային խմբերին հնարավորություն կտա ծառայություններ առաջարկել բոլոր հաճախորդներին: Մասնակից ֆիրմաների միավորումը նաեւ կընդլայնի իրավաբանական ֆիրմաների գործունեության տեխնիկական ապահովման, տվյալների կառավարման համակարգի եւ կադրերի պատրաստման ոլորտներում վերջին նվաճումների օգտագործման նրանց հնարավորությունները: Բացի այդ ծրագրվում է LCN մասնակից ֆիրմաների իրավաբանների ամենամյա ուսուցման կազմակերպում, ինչպես նաեւ կանոնավոր կերպով անցկացվելու են սեմինարներ հաճախորդների հետ, նրանց իրավունք տալով տեղեկանալու ԱՊՀ տնտեսական ամբողջ տարածաշրջանում գործող ազգային շուկաների մասին: 1998 թ. հիմնված «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական շուկաների առաջատարն է: Գործակալությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական եւ ռազմավարական խորհրդատու եւ գործընկեր` պետական եւ մասնավոր սեկտորի, ինչպես նաեւ Հայաստանում եւ Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպությունների հաճախորդների համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |