ԱՀՀ շնորհակալ է կոնգրեսական Թոմ Փերիելլոյին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերի համար 6 նոյեմբերի 2009 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ Կոնգրեսի հետ ԱՀՀ կապերի պատասխանատու Բյանկա Դոդովը հանդիպեցին կոնգրեսական Թոմ Փերիելլոյի հետ: Հանդիպման ընթացքում ԱՀՀ ներկայացուցիչներն ընդգծեցին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ 252-ի ընդունման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Բանաձեւն օժանդակող կոնգրեսականների ընդհանուր թիվը հասել է 130-ի: Օրինագիծն առայժմ գտնվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում:«ԱՀՀ շնորհակալ է Փերիելլոյին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար: Համագումարը կշարունակի իր աշխատանքն ԱՄՆ Կոնգրեսում այդ կարեւոր բանաձեւի ընդունման համար»,- հայտնեց Բրայան Արդունին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |