Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Փարիզին խորհուրդ է տալիս չխանգարել Թուրքիային անդամակցել ԵՄ-ում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային կոչ է արել չխանգարել Թուրքիային անդամակցել ԵՄ-ում: Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունենալով Փարիզի միջազգային դիվանագիտական ակադեմիայում, ասել է, որ քաղաքական, տնտեսական խնդիրները նոր համաշխարհայնացման պայմաններում հաղթահարելու համար ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի: Նա պատմել է իր երկրի ջանքերի մասին, որոնք ուղղված են Բալկաններում, Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում կայունություն եւ խաղաղություն հաստատելուն` հայտարարելով, որ այդ երկրների ապագան Թուրքիայի ապագան է:



«Թուրքիան Եվրոպայի մասնիկն է եւ շարունակելու է այդպիսին մնալ: Մենք հետեւելու ենք ակտիվ քաղաքականությանը, որպեսզի հասնենք գլոբալ կայունության եւ խաղաղության», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:



Խոսելով Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների մասին, Ահմեդ Դավութողլուն ֆրանսիացի լիդերներին կոչ է արել գործել միասնական ռազմավարական սկզբունքներով եւ չենթարկվել հասարակության ճնշումներին, այս մասին գրում է Anatolian News agency-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---