Մահմուդ Ահմադինեժադ. «ԵՄ-ն պետք է խնդրի Թուրքիային, որ նա դառնա եվրոպական ընտանիքի անդամ» 7 նոյեմբերի 2009 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային, որ նա դառնա իր անդամը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահի կարծիքով, ԵՄ-ն պետք է խնդրի Անկարային իր անդամը դառնալ, քանի որ ԵՄ մտնելով Թուրքիան իր պատմությամբ եւ քաղաքակրթությամբ կբարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը:Ինչպես նշել է Իրանի առաջնորդը, աշխարհում ձեւավորվել է նոր միջավայր եւ սկսվել է մարդասիրական, մշակույթի ու բարոյականության նոր ժամանակաշրջան, եւ հին մշակույթ ունեցող պետությունները, ինչպիսիք են Թուրքիան եւ Իրանը, զարգանալու են այդ ընթացքում: Դրա հետ միասին Ահմադինեժադը կարծում է, որ Թուրքիան պետք է լավացնի իր հարաբերությունները արեւելյան երկրների հետ, ինչը, նրա խոսքերով, չի նշանակում խզել հարաբերությունները Արեւմուտքի հետ: Իրանի նախագահը մահմեդական երկրներին միմյանց աջակցելու կոչ է արել եւ նշել, որ Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Պակիստանը, Բանգլադեշը, Նիգերիան, Մալայզիան, Ինդոնեզիան մեծաքանակ ժողովուրդ եւ մեծ տնտեսություն ունենալով, կարող են ստեղծել մեծ շուկա, հաղորդում է Anatolian News agency-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |