Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է առաջացնելու 8 նոյեմբերի 2009 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չպետք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ: Այդ դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է ստեղծելու հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:«Արդեն գործում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեւաչափը` ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այն նպաստում է առաջընթացին»: Նախարարի խոսքով, եթե Թուրքիան կապակցի երկկողմ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա միայն վնաս կհասցնի երկու խնդիրներին: Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրել է, որ Անկարան ու Երեւանը պայմանավորվել են առանց նախապայմանների հաստատել հարաբերությունները: «Բայց եւ այնպես, մենք մտադիր ենք շարունակել պայքարել 1915թ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |