Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր հայերի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր հայերի հետ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Այդ մասին Փարիզում կայացած ճեպազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: «Մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների ու Բեյրութում կամ Փարիզում բնակվող հայերի հետ: Մեզնից յուրաքանչյուրի շահերից է բխում հիշել անցյալի մասին: Բայց մենք չենք կարող խաղաղություն հաստատել եւ ապագա կառուցել, եթե յուրաքանչյուրը խոսի միայն իր ցավի ու պատմության մասին: Մենք չպետք է միակողմանի վերաբերվենք ընդհանուր պատմությանը»,- ասել է նա: Նա ընդգծել է, որ «իր նախնիները նույնպես տուժել են եւ ինքը գիտի նրանց ցավի մասին, ովքեր ստիպված էին լքել իրենց տները Կովկասում եւ Բալկաններում: «Նոր հայացքն ու նոր հորիզոնները կբացվեն տարածաշրջանի համար, եթե մենք համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել 1915-ին: Մենք կկարողանանք ապագային նայել միայն «արդար պատմական փաստերի» տեսանկյունից»,- ընդգծել է Դավութօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---