Նոյեմբերի 9-ին լրանում է Բեռլինի պատի անկման 20-ամյակը 9 նոյեմբերի 2009 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Տարբեր երկրներից ժամանած հյուրերը` պետությունների եւ կառավարությունների նախկին եւ ներկայիս ղեկավարները, ականավոր քաղաքական գործիչներ, շուրջ 100 հազար զբոսաշրջիկներ գերմանացիների հետ միասին այդ օրը նշում են Բեռլինի պատի անկման 20-ամյակը: Կիրակի օրը ԳԴՀ ԱԳՆ-ի նախկին ղեկավար Հանս-Դիտրիխ Գենշերը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իրենց ստորագրություններն են թողել պատի հատվածների վրա Գլինիկե կամրջի վրա` «Սառը պատերազմի» թանգարանի բացման արարողությանը: Այդ կամուրջը, որը միացնում է Բեռլինն ու Պոտսդամը, ժամանակին եղել է արեւելյան ու արեւմտյան հետախուզությունների գործակալների փոխանակման վայրը: Բեռլինի պատը «սառը պատերազմի» եւ Եվրոպայի բաժանման խորհրդանիշներից մեկն էր: Պատնի անկումից շուրջ մեկ տարի անց Գերմանիան միավորվեց: Գերմանիայի ԱԳ այժմյան նախարար Գվիդո Վեստերվելլեն, ստանձնելով պաշտոնը, խոստացավ վարել ԳԴՀ ԱԳ նախկին նախարար «Գենշերի գիծը», որը նպաստեց պատի անկմանը: «Պատն ինքն իրեն չփլուզվեց,-ասել է նա կիրակի օրը:-Այն քանդեց անազատ ապրող միլիոնավոր մարդկանց սերն առ ազատություն»: Տոնական միջոցառումներին մասնակցում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք պետք է առավել սերտ համագործակցենք` քանդելու համար 21-րդ դարի պատերը, որոնք կրկին կկանգնեն մեր առջեւ»,-ասել է Քլինթոնը: Գլխավոր միջոցառումները կանցնեն Բեռլինի Փարիզյան հրապարակում Բրանդենբուրգի դարպասների հարեւանությամբ, որտեղ ելույթ կունենան Անգելա Մերկելը, ինչպես նաեւ նախկին չորս դաշնակից տերությունների ներկայացուցիչները, հաղորդում է EuroNews-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |