Թուրքիային թույլ չեն տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին 9 նոյեմբերի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին բացառվում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեկսանյանը: Ըստ նրա, երկրի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ կտրականապես դեմ է Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությունը տրամադրված է ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը եւ Թուրքիան ստիպված կլինի դա անել: «Սակայն, կրկնում եմ, ոչ ոք Թուրքիային թույլ չի տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին: Անուղղակիորեն, անշուշտ, նա կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա, ինչպես տարածաշրջանի ցանկացած երկիր»,-ասել է Ալեկսանյանը: Իր հերթին, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասել է, որ եթե Թուրքիան բացի սահմանը, նա ազատ մուտք կունենա տարածաշրջան: «Իսկ եթե նա ազատ մուտք ունենա, նա կկարողանա միջամտել հակամարտություններին եւ ոչ ոք չի կարողանա նրան խանգարել»,-ասել է Կարապետյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |