Թուրքիայում ձերբակալվել է իշխող կուսակցության հակառակորդը14 նոյեմբերի 2009 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է գնդապետ Դուրսուն Չիչեկը, որի ստորագրությունն է դրված թուրքական արդարադատության ձեռքերում հայտնված «Հետադիմականներին հակազդելու պլան» փաստաթղթի տակ: Պլանը նախատեսում է միջոցառումների համալիր, ուղղված նրան, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը դուրս մղվի երկրի քաղաքական կյանքից: Գնդապետին մեղադրանք է ներկայացվել զինված ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու համար: Նա ինքը մերժում է մեղադրանքները եւ շարունակում է պնդել, որ ստորագրությունն իրոք իրենն է: Գնդապետը դատախազություն է ներկայացել փորձաքննությունից 19 օր անց, որով վերջնականապես հաստատվեց նրա ստորագրության իսկությունը: Չորս ու կես ամիս առաջ գնդապետն արդեն ձերբակալվել էր, սակայն շուտով ազատ էր արձակվել, քանի որ քննությունը այդ պահին չուներ փաստաթղթի բնօրինակը: «Զաման» թերթը գրում է, որ դատախազություն գնդապետը եկել է բանակի կենտրոնական հրամանատարությանը պատկանող մեքենայով, սակայն «քաղաքացիական» համարանիշներով: Չիչեկը, հարցաքննության բարեհաջող ելքի հույս չունենալով, անձնական իրերով ճամպրուկ էր վերցրել իր հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |