Մոսկվան ու Վաշինգտոնը շահագրգռված են թուրքական էքսպանսիան զսպելու հարցում16 նոյեմբերի 2009 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ՌԴ-ն շահագրգռված են Անկարային եւ նրա էքսպանսիան զսպելու հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: «Թուրքիայի հարցում ամերիկյան քաղաքականության հիմքում Անկարայից բխող սպառնալիքի չեզոքացումն է: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն փորձի ռազմակայան բացել Թուրքիայում, միեւնույն է, դա չի հերքի իմ խոսքերը: Վաշինգտոնն ամեն կերպ փորձում է զսպել Թուրքիային»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, հենց այդ նպատակով է Ամերիկան մշակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սցենարը: «Ըստ այդ սցենարի, հայ-թուրքական սահմանը չի բացվում եւ շարունակվում է ամերիկյան ճնշումը Թուրքիայի հանդեպ, կամ սահմանը բացվում է, սակայն Անկարան խաղում է արդեն Վաշինգտոնի կանոններով: Սակայն Թուրքիայի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ դա դավադրություն է իր երկրի դեմ»,-ասել է Մուրադյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, իր սցենարում Վաշինգտոնը մեկ բան չի կանխատեսել`որ Թուրքիայի այժմյան ղեկավարության հետ «նման խաղերը չեն անցնի»: «Թուրք-ամերիկյան լարվածությունից կարող է օգտվել Ռուսաստանը: Ռուս-թուրքական դաշինքը միանգամայն հնարավով է եւ չի բացառվում, որ Մոսկվան կհամոզի Անկարային չգնալ ամերիկյան սցենարով»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ պաշտոնական Թեհրանը, հավանաբար, եւս կարողացավ նման ազդանշան տալ Անկարային: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |