Հայաստանին անհրաժեշտ է մոտավորապես 600 մլն դոլար` խաղողի այգիները ֆիլոքսերից պաշտպանելու համար16 նոյեմբերի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ֆիլոքսերի դեմ պայքարելու եւ խաղողի այգիները պահպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է մոտավորապես 600 մլն դոլար: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Համաձայն նրա խոսքերի, ֆիլոքսերով վարակված է Հայաստանի ընդամենը մեկ խաղողի այգի, սակայն այդ գործընթացն արդեն 3-4 տարի ակտիվորեն զարգանում է: «Կորուստներից հեռու մնալու համար, Հայաստանին հարկավոր կլինի 600 մլն դոլար` խաղողի այգիները վերականգնելու համար, ընդ որում, դրան կարելի է հասնել միայն 5 տարի հետո», - ասաց նա: Այս խնդիրը բարձրացնելով, Ավագ Հարությունյանը հատուկ շեշտեց, որ Հայաստանն այդ գումարը երբեւէ չի ունենա, բացի այդ, խաղողի այգիների 99 տոկոսը պատկանում է գյուղացիներին, որոնք նույնպես գումար չունեն այգիները վերականգնելու համար: «Այսպիսով, մոտակա ժամանակաշրջանում սպասվում է խաղողի այգիների համընդհանուր ոչնչացում», - ավելացրեց նա: Խաղողի ֆիլոքսեր (Viteus vitifolii) - ամերիկյան ծագման ուտիճ, որն իր երկրում վտանգավոր չէր, սակայն Եվրոպա ընկնելով, փոխել է իր կենսաբանությունը եւ դարձել շատ վտանգավոր ոչնչացնող խաղողագործության համար: Նախ` այն տարածվել է Ֆրանսիայում եւ կործանել այդ երկրի խաղողի տնտեսությունը, որը հռչակված էր իր գինեգործությամբ: Այնուհետեւ տարածվել է նաեւ արեւելքում: 30 տարվա ընթացքում այդ ուտիճը կործանել է մոտ 6 մլն հա խաղողի այգիներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |