Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը նորմալ երեւույթ է17 նոյեմբերի 2009 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն, առանց առաջընթացի ղարաբաղյան կարգավորման հարցում, կարող է վնասել Անկարայի ու Բաքվի հարաբերություններին: Այդ մասին ասվում է Chatham House-ի «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» զեկույցում: Ըստ հեղինակների, 2008թ. օգոստոսի պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ-թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է 1993թ., կարող է օգտակար լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Chatham House-ը գտնում է, որ Թուրքիան առաջ էր քաշում եւ շարուակում է առաջ քաշել նախապայմաններ սահմանի բացման համար` պահանջելով Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ կարգավորել Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի շահերից ելնելով: «Հայաստանի իշխանությունները, համարժեք գնահատելով իրավիճակը տարածաշրջանում, հանդես եկան նախաձեռնությամբ: Օգոստոսյան իրադարձություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությանը», որի արդյունքում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Այդ նախաձեռնությունը, հակառակ որոշ սպասումների, չառաջացրեց Մոսկվայի հակազդեցությունը»,-ասվում է զեկույցում: Զեկույցում հիշատակվում են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները: «Մոսկվան սատարում է քրդերին, ինչպես նաեւ Կիպրոսի թուրքերին, որտեղ ՌԴ-ն կարող է օֆշորային գոտի ստեղծել: Բրիտանացի փորձագետները գտնում են, որ ռուս-թուրքական հարաբերությունները միանգամայն տեղավորվում են տարածաշրջանի քաղաքական պատկերի մեջ: Chatham House-ը նաեւ հանարավոր է համարում որոշ վերադասավորումները տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում, սակայն կարծիք է հայտնում, որ քիչ հավանական է, որ մի կողմից հարաբերությունների կարգավորման արդյունքում ՌԴ-ն խուսափի համագործակցել Հայաստանի հետ, մյուս կողմից` վատթարանան Անկարայի ու Բաքվի հարաբերությունները: Բրիտանացի փորձագետները նաեւ նորմալ են համարում Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը: «Վավերացման ձգձգումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ «Հայաստանի իշխանությունները սպառնացել են հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործընթացից, եթե վավերացումը ձգձգվի»,-ասվում է զեկույցում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |