Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթը նվազել է 11.3 %-ով

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել եւ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2009թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է հետեւյալը.



1. Իրացումից հասույթի, ներմուծման եւ արտահանման ծավալների ցուցանիշների առումով 2009թ.-ի սեպտեմբեր ամսին նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա նկատմամբ պատկերը անփոփոխ է եւ ինչպես հաշվետու տարվա նախորդ ամիսներին ունի նվազման տենդենց:



Մասնավորապես.

Իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ.-ի սեպտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 11.3 %-ով եւ կազմել 162.1 մլրդ. դրամ: Այս ցուցանիշը ավելի ցայտուն է արտահայտված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական ՀՁ», «Արմենիան քափըր փրոգրամ», «Միկմետալ», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Երեւանի կոնյակի գործարան» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների մոտ, որոնց իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա նկատմամբ նվազել է մոտ 12.6 մլրդ. դրամով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---