Հայաստանում Իտալիայի դեսպանը պարգեւատրվել է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի հուշամեդալով24 նոյեմբերի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վ. Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ ՀՀ -ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հանդիպումը համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը պատմելով իտալերեն լեզվի դասավանդման նոր հեռանկարների մասին, նշեց. «Իտալերենն ուսումնասիրելով, շատ նմանություններ ենք նկատում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ: Բացի այդ, այլ երկրների եւ ժողովուրդների մշակույթի հետ ծանոթանում ենք օտար լեզուների շնորհիվ»: Հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որի համաձայն նախատեսվում է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի Դանթե Ալիգիերիի անվան իտալական մշակույթի եւ լեզվի կենտրոնի գործունեության ընդարձակում: Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դեսպան Սկապինիին պարգեւատրեց համալսարանի 70-ամյակին նվիրված հուշամեդալով եւ նրան շնորհեց Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի պրոֆեսորի կոչում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |