Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու հարցով պետք է զբաղվի պետությունը, ոչ թե կուսակցությունները26 նոյեմբերի 2009 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Մեր կուսակցությունը կարող է 10 հայտարարություն կատարել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ ավերված հայկական եկեղեցու վերաբերյալ, բայց դա ոչինչ չի փոխի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով, ավերված եկեղեցու հարցով պետք է զբաղվի հայկական պետությունը, ոչ թե կուսակցությունները: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն նաեւ Ջավախքի հայ բնակչության իրավունքները, որն այսօր շատ ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ է:Նոյեմբերի 19-ին Վրաստանի մայրաքաղաքում քանդվեց հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը կառուցվել էր 1356 թվականին: ՀԱԵ-ն Վրաստանի իշխանություններին մեղադրեց այդ երկրում հայկական սրբավայրերի հանդեպ անտարբերության համար, որն էլ հանգեցրեց եկեղեցու ավերմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |