Մերժվել է Սարգիս Հացպանյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու հայտը

PanARMENIAN.Net - Հայաստանիքաղաքականբանտարկյալներիեւհալածյալներիպաշտպանությանկոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նոյեմբերի 30-ին ՀՀ իշխանությունները մերժեցին ֆրանսիայիքաղաքացի Սարգիս Հացպանյանինպայմանական - վաղաժամկետ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի հայտը:



Հայաստարարության մեջ չեն նշվում մերժման պատճառները եւ հիմնականում շեշտադրվում է այն, թե «հավանաբար, ազատ արձակելու վճիռ կայացնողներին համապատասխան հրահանգ դեռեւս ամենավերին օղակներից իջեցված չէ»:



«Իրենց այսքայլով ՀՀ իշխանությունները մեկանգամեւսապացուցուցում են, որ մինչ այս քաղբանտարկյալների համաներման կիրառմամբ ազատ արձակումը ոչ թե իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում էր, ինչպես իրենք են փորձում ներկայացնել Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այլ իրենց վրա կիրառված ճնշման արդյունք»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---