Հայաստան. Ի մի են բերվել «Համակարգիչ բոլորի համար» թռիչքային նախագծի միջանկյալ արդյունքները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում ի մի են բերվել «Համակարգիչ բոլորի համար» թռիչքային ծրագրի միջանկյալ արդյունքները: Ծրագիրը սկսվել էր սեպտեմբերի 22-ին: Ծրագրով նախատեսվում է, որպեսզի երկրի բնակչությունը արտոնյալ պայմաններով` 0% կանխավճարով եւ 0% միջնորդադրամով, ինչպես նաեւ երկու տարի մարման ժամկետով ձեռք բերի համակարգիչներ:



ԱՊՀ երկրներում Hewlett Packard գործակալության նախագծի տնօրեն Վադիմ Տիխոնիչեւը հանդես գալով մամլո ասուլիսում, նշեց, որ համակարգիչների վաճառքը երկու անգամ գերազանցում է ծրագրվածին (500-ի փոխարեն` 1300), իսկ դա նշանակում է, որ ներկայացված ապրանքը համապատասխանում է բնակչության պահանջարկին: Ծրագրի մասնակիցների 77 %-ը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, բայց շուտով կսկսվի «Համակարգիչներ ուսուցիչների համար» հատուկ առաջարկի իրագործումը, որը կրթական համակարգի աշխատողներին հնարավորություն կտա ծրագրի լրացուցիչ e-learning ծրարով արտոնյալ վարկի միջոցով ձեռք բերել համակարգիչներ: Նա նաեւ պատմեց այն մասին, որ ներկայում բանակցություններ են վարվում պրովայդերների հետ` ծրագրի մասնակիցներին ժամանակավոր անվճար ինտերնետային կապի իրավունք տրամադրելու համար:



«Ինկուբատոր ձեռնարկություններ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելացրեց, որ ծրագրի նպատակը ոչ միայն համակարգիչներ վաճառելն է, այլեւ հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացումը: Այսօր մեր երկրում համակարգիչներով ապահովված է բնակչության 5-6 %-ը, նախագծի գործունեության ենթադրվող 5 տարիներին ծրագրվում է այդ ցուցանիշը հասցնել 30 %-ի, որն առկա է զարգացած երկրներում:



Մամլո ասուլիսի մասնակիցները համամիտ էին այն կարծիքին, որ համակարգիչը ինքնակրթության միջոց է, եւ այդ պատճառով էլ սոցիալական խնդիր լուծելու այս ծրագրի նշանակությունը դժվար է գերագնահատել:

Մամլո ասուիլիսին ներկա էին նաեւ «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդարյանը եւ Hewlett Packard գործակալության գործընկերների հետ աշխատանքի գծով մենեջեր Ալեքսանդր Ժելեզկովը:

«Համակարգիչ բոլորի համար» նախագիծը իրականացնում են` ՀՀ կառավարությունը, «Ինկուբատոր ձեռնարկություններ» հիմնադրամը, ,Hewlett-Packardե եւ ,Microsoftե, գործակալությունները` «Յունիկոմպ» ընկերության եւ «Ակբակրեդիտ ագրիկոլ» բանկի համագործակցությամբ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---