Հայաստանում ներքին դժգոհությունը կարող է հանգեցնել Հայ-թուրքական երկխոսության տապալմանը

PanARMENIAN.Net - Ամենայն հավանական է, որ Արձանագրությունները կվավերացվեն 2010 թ-ի գարնանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը: «Ես կարծում եմ, որ վավերացումը կարող է տեղի ունենալ ապրիլի 24-ի նախօրեին: Սակայն, եթե դա տեղի չունենա այդ ժամանակ, ապա Արձանագրությունների վավերացումը կարող է ձգձգվել 2-3 տարավ,, - նշել է նա:



Պ-ն Աղայանը չի բացառել, որ փաստաթղթերը կվավերացվեն անմիջապես այն բանից հետո, երբ կստորագրվի Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը: «Որքան շատ խորանա Թուրքիայի հետ գործընթացը, այնքան շատ խնդիրներ կծագի Հայաստանի ղեկավարության եւ նախագահի մոտ: Ղարաբաղում, բանակի շարքերում եւ ընդհանրապես Հայաստանում կբարձրանա դժգոհության ալիք երկրի իշխանության դեմ», - ասել է նա;



Ելնելով դրանից, Արմեն Աղայանը հայտարարել է, որ հայ-թուրքական մերձեցումը կարող է ձախողվել: «Հայաստանում ներքին դժգոհությունը կարող է հանգեցնել Հայ-թուրքական երկխոսության տապալմանը», - ասել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---