Գալուստ Սահակյան. Կարեւորը ոչ թե Արձանագրությունների վավերացումն է, այլ Հայաստանի համար բարենպաստ ելքն է17 դեկտեմբերի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական առումով 2009 թ-ը բավականին ակտիվ էր: Չնայած դարն, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ ընդդիմության, որը կանխատեսում էր Հայաստանի քաղաքականության տապալումը, եւ իշխանությունների, որոնք հայտարարում էին, որ երկրի քաղաքականությունը հասել է մեծ հաջողությունների կարծիքները կիսվել են, երկրում առանձնակի մեծ փոփոխություններ տեղի չունեցան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք կարողացանք հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ տնտեսական, եւ քաղաքական ոլորտներում - նշել է նա, ավելացնելով, որ չնայած այն բանին, որ Հայաստանը այս տարի ընտրել է բավականին դժվար ճանապարհ, նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունները, երկրի դիրքորոշումը չի փոխվի:Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Սահակյանը ասել է, որ կարեւորը ոչ թե Արձանագրությունների վավերացումն է, այլ Հայաստանի համար բարենպաստ ելքն է: Նրա խոսքերով, Թուրքիան եւս հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մեջ, քանի որ այդ կարող է դրական անդրադառնալ ԵՄ-մ իր անդամակցության հարցում: Սահակյանը նաեւ քննադատել է հայկական մամուլի աշխատանքը, ասելով, որ այն գրում է ոչ թե ժողովրդի համար, այլ ինքնաբերաբար է գործում: «Այդ իրավիճակը պետք է կարգավորել օրենսդրական մակարդակով», - նշել է նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |