Աստղագիտության միջազգային օլիմպիադային մասնակցելու տարիներին Հայաստանը շահել է 6 ոսկե մեդալ17 դեկտեմբերի 2009 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «Մենք տարված ենք աստղագիտությամբ, քանի որ այն տարբերվում է մյուս գիտություններից: Աստղագիտության օլիմպիադաներն էլ այլ կերպ են անցկացվում` երեք փուլով` տեսություն, գործնական աշխատանք եւ զննում», - ասել է նոյեմբերի 8-16-ը Չինաստանի Հանջու քաղաքում տեղի ունեցած աստղագիտության միջազգային օլիմպիադայի հաղթողներից Հայկ Ստեփանյանը` դեկտեմբերի 17-ին մամլո ասուլիսի ժամանակ: Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում էին երեք մասնակից` Հայկ Ստեփանյանը, Հայկ Հարությունյանը եւ Հովհաննես Շմավոնյանը: Նրանցից երկուսը գրավել են առաջին տեղ եւ հայրենիք են վերադարձել ոսկե մեդալներով: «Ես ուզում եմ նշել, որ վերջին տարիներին այս օլիմպիադայում բոլոր հաղթողների անունը Հայկ էր: Հավանաբար Հայկ անունը հաջողություն է բերում», - ասել է հանրապետական թիմի ղեկավարներից Մարիետա Գյուլզադյանը: Նա նշել է, որ օլիմպիադային մասնակցում են այն երկրները, որտեղ դպրոցներում հատուկ ուշադրություն է դարձվում աստղագիտություն առարկային: Օլիմպիադաներում մասնակցելու տարիների ընթացքում Հայաստանը շահել է 6 ոսկե մեդալ: «Ես կարծում եմ, որ ամեն հաջորդ սերունդը վատը չէ նախորդից: Այս տղաները միանգամայն տարբերվում են իրենց հասակակիցներից: Եթե նրանց ներուժն օգտագործվի հանուն պետության բարօրության, ապա մեր երկիրը իր հավասարը չի ունենա», - ընդգծել է Մարիետա Գյուլզադյանը: Աստղագիտությունից բացի, տղաները տարված են նաեւ գրականությամբ եւ 3D գծանկարչությամբ: Նրանք դեռ չեն որոշել, թե ինչ բուհ եւ ինչ մասնագիտություն պետք է ընտրեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |