Հայ եւ թուրք լրագրողները Երեւանում քննարկում են հայ-թուրքական երկխոսությունը

PanARMENIAN.Net - Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ Թուրքական քաղաքական միտումների կենտրոնի (GPOT) նախաձեռնությամբ, Երեւանում տեղի ունեցավ հայ եւ թուրք լրագրողների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են հայկական եւ թուրքական ԶԼՄ-ների առաջատար լրագրողները: Տվյալ հանդիպումը անց է կացվում Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի շրջանակներում եւ ուղղված է հայկական եւ թուրքական մամուլում անկողմնակալության ամրապնդմանը:



«Հայաստանը եւ Թուրքիան հարաբերություններ հաստատելու ուղու վրա են: Երկու երկրների քաղաքական վերնախավերը դրսեւորեցին քաղաքական խիզախություն ստորագրելով Արձանագրությունները: Այդ գործընթացին պետք է օգնեն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունները, որոնք առաջին հերթին պետք է ճիշտ հասկանան իրար», - ասել է GPOT-ի տնօրենը:



Այդ հանդիպումը տեղի ունեցավ Նորվեգիայի կառավարության եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:



Տվյալ ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողները առաջին անգամ հանդիպեցին Բուրսայում սույն թվականի հոկտեմբերի 13-14-ն:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---