Էդվարդ Նալբանդյանն իր դանիացի պաշտոնակցին Հայաստան հրավիրեց17 դեկտեմբերի 2009 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Կիեւ) Միքայել Բորգ-Հանսենին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Հանդիպման ընթացքումնախարարՆալբանդյանը շնորհավորեցդեսպան Բորգ-Հանսենին պարտականությունների ստանձնմանկապակցությամբեւ ասաց, որ արտգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում: Վերհիշելով հունիսին Կորֆույում Դանիայի ԱԳ նախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ ունեցած հանդիպումն ու երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները` Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների կատարման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց իր դանիացի գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բորգ-Հանսենն ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա խթանել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |