ՀՀ նախագահ. Հայաստանն ու Ղազախստանը ՀԱՊԿ-ով դաշնակիցներ են, եւ դրանով ամեն ինչ ասված է

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ղազախստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունով դաշնակից-երկրներ են, եւ դրանով ամեն ինչ ասված է: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ղազախական «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, միջազգային պրակտիկայում երկրների միջեւ համագործակցության ավելի բարձր մակարդակ չկա, քան դաշնակցությունն է, որը փոխադարձ պարտավորություններ է ենթադրում կողմերից մեկին սպառնալիքի դեպքում: «Մենք դինամիկ կերպով զարգացնում ենք այդ համագործակցությունը` ե'ւ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կառուցման միջոցով, ե'ւ իրավապայմանագրային հիմքի զարգացմամբ, ե'ւ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:



Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ երկրներն ամբողջությամբ չեն օգտագործում տնտեսական համագործակցության հնարավորությունները: «Եւ հեռանկարում մենք պետք է խրախուսենք մեր բիզնես-հասարակայնությունների միջեւ կապերը` հարմարավետ պայմաններ ստեղծելով փոխգործակցության համար»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---