2007 թ.-ից սկսած պետական գույքի վարձակալման եւ սեփականաշնորհման գործընթացը իրականացվում է խախտումներով22 դեկտեմբերի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստանի վերահսկիչ պալատի նիստի ժամանակ լսվեց Վերահսկիչ պալատի 8-րդ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի զեկույցը` ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից հատկացված միջոցների եւ բյուջեի մուտքերի ապահովման վերահսկողության մասին: Գրիգոյանի խոսքերի համաձայն, այս բնագավառում հիմնականում 2007 թ.-ից մինչեւ 2009 թ. առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում պետգույքի սեփականաշնորհման ու վարձակալման գործընթացի վերահսկողություն է անցկացվել, որից պարզվել է, որ պետգույքի վարձակալման եւ սեփականաշնորհման բնագավառում խախտումներ են կատարվել ընդհանուր 267.103 հազ. դրամ գումարի: «Արդեն այդ գումարները հետ վերադարձնելու ցուցակ է կազմվել», - ընդգծել է նա: ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից տրված միջոցների վերահսկողության անցկացման մասին զեկույցը հաստատել էր Վերահսկիչ պալատի խորհուրդը: Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտեն 2009 թ. իրենց ծրագիրը: «2010 թ. ապրիլին մենք ՀՀ ԱԺ կներկայացնենք զեկույցի վերջնական տարբերակը` 2009 թ. ընթացքում իրականացված ծրագրերի վերաբերյալ», - նշել է Զաքարյանը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |