CCAF-ը դատապարտում է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի կեղծիքը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ23 դեկտեմբերի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտվում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի սուտը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի մասին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Երկիր» միության հաղորդագրության մեջ: «CCAF-ը դատապարտում է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի մասին, որով նա հանդես եկավ ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Ազգային վեհաժողովի արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի անդամների առջեւ: Պատասխանելով ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլանի հարցին Վ.Չախալյանի գործի վերաբերյալ, Վրաստանի ԱԳ նախարարը ստեց նրա դատապարտման պատճառների եւ դատավարության արդարացիության վերաբերյալ»,-ասվում է CCAF հայտարարության մեջ: Խորհուրդը պահանջում է Վրաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել Չախալյանին, վերականգնելով նրա իրավունքները, եւ կոչ է անում ԵԽԽՎ-ին առաքելություն գործուղել Վրաստան` Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կատարումը տեղում ուսումնասիրելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |