ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն պետք է գիտակցի, որ խոսքի ազատությունը ապատեղեկատվության ազատություն չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ըկրկինմոլորվել են երեք ծառի արանքում` փորձելով ղարաբաղյան կողմին ներկայացնել դժգույն լույսի ներքո: Ս.թ. դեկտեմբերի 20-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախ «հայ» զինծառայողի, այնուհետեւ, ինչպես պարզվել է, ադրբեջանցի զինվորի կողմից սպանված կինը մեկ օրվա ընթացքում «հայից» վերածվել է ադրբեջանուհու: Ընդ որում, որպես այդ լուրի լուսանկար է օգտագործվել սպանված վրացուհու լուսանկարը, որն արվել է 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի պատերազմի ժամանակ:Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության հաղորդագրության մեջ:



Ադրբեջանական ԶԼՄ-ը իրենց հակահայկական քարոզչության մեջ վաղուց արդեն կեղծիքներ են կիրառում: Դա նկատել է ոչ միայն ղարաբաղյան կողմը: Մոսկովյան «Նովի ռեգիոն» հրատարակությունը գրում է, որ Ադրբեջանի ԶԼՄ-ը վերջին երեք ամիսների ընթացքում արդեն առնվազն երրորդ անգամ են կեղծարարություններ արել` օգտագործելով տարբեր երկրների լուսանկարչական նյութերը «հայկական ագրեսիայի փաստերը ապացուցելու» համար: Կնոջ սպանության հետ կապված ադրբեջանական Vesti.az գործակալության վերոնշյալ կեղծիքից բացի, հրատարակությունը որպես օրինակ է բերում 2008թ. օգոստոսին սպանված վրացի զինվորի լուսանկարի տեղադրումը իբրեւ ղարաբաղյան կողմի կորուստների «հաստատում», որոնք, իբրեւ թե, տեղի են ունեցել ադրբեջանական դիրքերի վրա ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների հարձակման հետեւանքով: Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել:



Բացի այդ, ռուսական հրատարակությունը դիմակազերծել է ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը, որը հաղորդել էր ղարաբաղյան հակամարտության մասին փաստագրական ֆիլմի ավարտման մասին եւ որպես ֆիլմի ուղեկից լուսանկար օգտագործել էր իբրեւ թե «հայկական ագրեսիայի զոհերը» պատկերող մի լուսանկար. այն ստուգելուց հետո պարզվել է, որ դա Կոսովոյի սպանված բնակիչների լուսանկարն է` վերցված կանադական ֆրանսալեզու կայքից:



Տվյալ կեղծիքը, որն օգտագործվել է Խոջալուի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ եւ որը տեղադրվել է ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թվում նաեւ հակահայկական ապատեղեկատվական գլխավոր կենտրոնի` Ադրբեջանի նախագահի տիկնոջ ղեկավարած «Հեյդար Ալիեւի հիմնադրամի» կայքէջում (www.azerbaijan.az), ավելի վաղ բացահայտվել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության կողմից:



Հարկ է հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շարունակական հանդիպումների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացի վերաբերյալ միջազգային միջնորդների լավատեսական հայտարարությունների ֆոնի վրա պաշտոնական Բաքուն եւ նրա ձեռնասուն ԶԼՄ-ները շարունակում են ՀՀ եւ ԼՂՀ դեմ ուղղված ագրեսիվ տեղեկատվական պատերազմը: Ընդսմին, նրանք չեն խորշում եւ ոչ մի միջոցից, որպեսզի չարիքների մեղավոր ներկայացնեն հայկական կողմերին եւ համաշխարհային հանրության եւ սեփական ժողովրդի գիտակցության մեջ ներարկեն հայատյացության թույնի նոր չափաբաժին:



Ցավոք, պաշտոնական Բաքվի նման կործանարար քաղաքականությունը, համապատասխան միջազգային կառույցների կողմից պատշաճ գնահատականի չի արժանանում, ինչը սպառնում է ի չիք դարձնել երկարամյա խաղաղարար ջանքերը:



Արեւմուտք «ինտեգրվող» «ժողովրդավարական» Ադրբեջանը եւ նրա «անկախ» լրատվամիջոցները վերջ ի վերջո պետք է գիտակցեն, որ խոսքի ազատությունը ապատեղեկատվության ազատություն չէ:



Հուսով ենք, որ գալիք տարի միջազգային հանրությունը ավելի լուրջ մոտեցում կցուցաբերի Ադրբեջանի իշխանությունների ոչ արդյունավետ գործողությունների նկատմամբ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---