Աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը25 դեկտեմբերի 2009 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր կաթոլիկները, բողոքականներն ու ուղղափառների մի մասը տոնում են Սուրբ Ծնունդը: Ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը ծնվել է կայսր Օգոստոսի կառավարման ժամանակ հուդայական Բեթղեհեմ քաղաքում նազովրեցի ատաղձագործ Հովսեփի եւ նրա կնոջ Մարիամի ընտանիքում, որոնք Բեթղեհեմ էին ժամանել մարդահամարին մասնակցելու նպատակով: Իջեւանատանը տեղ չլինելու պատճառով, ընտանիքը ստիպված էր գիշերել քարանձավում, որն օգտագործվում էր որպես գոմ անասուններին ապաստանելու համար: Երբ ծնվեց Քրիստոսը, քարանձավի վրա աստղ ծագեց, ինչից այդ իրադարձություն մասին իմացան երեք մոգերը: Ծնված մանուկին առաջինները երկրպագելու եկան հովիվները, որոնց այդ իրադարձության մասին ավետել էր հրեշտակը, հետո` մոգերը: Նրանք նվերենր բերեցին Քրիստոսին` ոսկի, խունկ: Իմանալով Հիսուսի ծննդյան մասին, թագավորը հրամայեց սպանել մինչեւ 2 տարեկան 24 հազար մանուկների, սակայն Հիսուսը ողջ մնաց, քանի որ Հովսեփի ընտանիքը, ենթարկվելով Աստծո կամքին, փախավ Եգիպտոս: Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու մասին որոշումն ընդունվել է Եդեսսիայի եկեղեցական ժողովում 431 թվականին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |