Թուրքիայի Ազգային անվտանգությանն խորհուրդը ժողովրդին միասնության կոչ է անում29 դեկտեմբերի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Անկարայում կայացավ Թուրքիայի Ազգային անվտանգությանն խորհրդի (NSC) նիստը, հաղորդում է Թուրքիայի TRT պետական հեռուստաալիքի ռուսական ծառայությունը: Երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ Չանկայի խալատում կայացած խորհրդակցությունը 4,5 ժամ է տեւել: Պետնախարար ու ԵՄ հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիսը նույնպես մասնակցել է խորհրդակցությանը որոշ հարցերի քննարկման ժամանակ: Խորհրդակցության ավարտին կատարվեց հայտարարություն, որում նշվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրադարձությունների զարգացումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: «Խորհրդակցության ընթացքում շեշտը դրվեց երկրի միասնությանն ու հանգստությանը սպառնացող ահաբեկչության դեմ պայքարի վճռականության վրա: Շեշտ դրվեց նաեւ այն բանին, որ ժողովրդավարական ու իրավական սկզբունքների շրջանակում մեր երկրի քաղաքացիները առողջ մտքով կառաջնորդվեն եւ կխուսափեն եղբայրական կապերին վնասող գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ Իրաքում հնարավոր խորհրդարանական ընտրությունների գործընթացը, եռյակային մեխանիզմի աշխատանքը եւ հարաբերություններն Իրաքի հետ: Խորհրդի անդամները մանրամասն դիտարկեցին նաեւ բանակցությունների գործընթացը Կիպրոսում: ԵՄ հետ բանակցություններում դեպքերի զարգացումը նույնպես Խորհրդի օրակարգում առկա գլխավոր հարցերից էին: Խորհրդակցության ավարտին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խորհրդի անդամ հանդիսացող նախարարների հետ նիստ անցկացրեց: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |