Սամարղանդում կհեռարձակվի հայկական հեռուստատեսությունը

PanARMENIAN.Net -
Սամարղանդում բացվել է հայ ազգային մշակութային կենտրոնի նոր գրասենյակը, որը կհեռարձակի հայկական հեռուստատեսության ծրագրերը



Կենտրոնը կգործի հայկական Սբ. Աստվածածին գործող եկեղեցու նկուղում, որը բացվել է Սամարղանդում 1903թ.: 1933թ. շենքը ազգայնացվեց եւ գրեթե ողջ 20-րդ դարի ընթացքում այստեղ տարբեր խորհրդային հիմնարկություններ են գործել: 1996թ. եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին:

Կենտրոնի գործունեության գերակա ուղղություններից մեկը կլինի հայերենի ուսուցումը տեղաբնակ հայերին: Համայնքի ներկայացուցիչների համար բառապաշարի հարստացման խթան կհանդիսանան հայկական հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշն ունեցող հաղորդումները:



Ներկայուսմ Սամարղանդում շուրջ 12 հազար հայ է բնակվում, հաղորդում է Ֆերգանա.ռու-ն:



Սամարղանդի Սբ. Աստվածածին եկեղեցի

Սամարղանդը Ուզբեկստանի երկրորդ քաղաքն է: Բնակչությունը կազմում է 366 հազար մարդ, հիմնականում այնտեղ ապրում են տաջիկներ, ուզբեկներ, ռուսներ, հրեաներ, պարսիկներ: Հայկական Սբ. Աստվածածին գործող եկեղեցին կառուցվել է 1903թ. տեղաբնակ հայերի միջոցներով: Հայերը հիմնավորվել են այս քաղաքում դեռեւս XVդ. Թամերլանի տիրապետության ժամանակ: Եկեղեցու առաջին քահանան էր Ռուբեն Բեկղուլյանցը:

1939թ. եկեղեցու գործունեությունն ընդհատվեց հոգեւոր առաջնորդի ձերբակալության եւ արտաքսման պատճառով, իսկ ավելի ուշ լուծարվեց նաեւ թեմը: Միայն 60 տարի անց, Ուզբեկստանի անկախացումից հետո, հնարավոր դարձավ հայկական եկեղեցու վերաբացումը:

1995թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը, որի հոգեւոր առաջնորդը դարձավ քահանա Գրիգոր Մարկոսյանը: Ներկայումս եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոցը, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու եւ Հայաստանի պատմություն: 1998թ. ի վեր եկեղեցու առաջնորդը աբեղա տեր Վռամ Ղազարյանն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---