Կրթության նախարարություն. Ջեռուցման բացակայության պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակ կլինեն մինչեւ փետրվարի 1-ը12 հունվարի 2010 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ջեռուցման բացակայության պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակ կլինեն մինչեւ փետրվարի 1-ը, հաղորդեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսում: «160 մանկապարտեզներից Երեւանում ջեռուցվում են միայն 52-ը: Աշխատանքի միասնական գրաֆիկի ներմուծման նպատակով Կրթության նախարարությունը որոշում ընդունեց, որի համաձայն երկրի նախադպրոցական հաստատությունները կսկսեն աշխատել փետրվարի 1-ից»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, 2010-ին ծրագրվում է 30 նոր մանկապարտեզներ բացել Հայաստանի մարզերում, իսկ 2009-ին նախադպրոցական կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում բացվեցին 22 մանկապարտեզներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |