Հայաստանի կառավարությունը վերանայել է կորցրած անձնագրերի վերադարձման ժամկետները եւ պետտուրքի չափը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը 2010 թ. հունվարի 14-ի իր առաջին նիստի ժամանակ փոփոխություններ եւ լրացումներ է մտցրել ՀՀ անձնագրային համակարգում` հստակեցվել են պետտուրքի հիման վրա անձնագրային գործողությունների կատարման ժամկետները, ինչը հնարավորություն կտա անձնագրային գործողությունները տարբաժանել վարչարարական եւ վճարովի ծառայությունների: Կորցրած անձնագրերի փոխարեն նորերը հանձնելու ժամկետները կրճատվել են մինչեւ 15 օր:



Հայաստանի կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել է կորցրած անձնագրի փոխարեն նորը հանձնելու ժամանակ վճարվող գումարի չափը:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---